Այնպես չէ, որ ինչ-որ մեկը չի թողում շաքարավազ բերել, ուղղակի ոչ մեկին ձեռք չի տալիս

MasterNews

Ազգային ժողովում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հեղափոխությունից հետո շաքարի եւ բանանի ներմուծման շուկայում ակտիվություն չի նկատվում:

«Տարիներ շարունակ լայն սպառման ապրանքների շուկաներում ձեւավորված են եղել մենաշնորհներ։ Օրինակ այդպիսի մենաշնոր եղել է շաքարի մենաշնորհը, բանանի մենաշնորհը, որը պատկանել է «Քեթրին գրուպ» ընկերությանը։ ՏՄՊՊՀ-ն ներկայացրել էր, որ բանանաի շուկայում մենաշնորհը կր-ատվել է, եւ շուկա են մտել նոր 21 ընկերություններ, բայց կար տեղեկություն, որ դրանք պատկանում էին «Քեթրին գրուպ» ընկերության նույն սեփականատիրոջը։ Ինչպե՞Ս եք պատկերացնում այս խնդրի լուծումը, եւ ինչու մեկ տարվա ընթացքում մենք չենք տեսնում ակտիվություն բանանի եւ շաքարի շուկայում»,-ասաց Սամսոնյանը։

Ի պատասխան՝ Ճաղարյանն ասաց․

«Բանանի ներմուծումը, վաճառքը մի քիչ սպեցիֆիկ է: Հեղափոխությունից հետո շատ մարդիկ փորձեցին ներմուծել բանան, բայց նրանցից մի քանիսը խնդիրներ ունեցան: Եթե խնձորը կարող ես վաճառել, մի շաբաթից չվաճառվի, 10 օրից կվաճառվի, բանանինն այդպես չէ, հստակ օրեր կան, որ պիտի ունենաս շուկա, որտեղ սպառես: Չես կարող այսօր 20 տոննա բանան բերել՝ չիմանալով քո սպառման կետերը: Այստեղ ունենք արդեն ամուր դիրքերում կազմակերպություն, որը, այնպես է ստացվում, որ նոր խաղացողները կդժվարանան մտնել, բայց ամեն ինչ պետք է անենք, որ կարողանան ու մենաշնորհը վերանա»,- ասաց Ճաղարյանը:

Ինչ վերաբերում է 21 կազմակերպություններ նույն մարդուն պատկանելուն, Ճաղարյանն ասաց, որ դա հեշտ է հայտնաբերել եւ պետք է լինի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։

Անդրադառնալով շաքարի ներմուծման խնդիրներին՝ Ճաղարյանն ասաց, որ խնդիրը որակի մեջ է:

«Կազմակերպությունները, որոնք նոր են ուզում սկսել շաքարավազի ներմուծում, հաշվարկներ են կատարում ու նրանց մոտ չի ստացվում: Կարծում եմ՝ այստեղ որակի հետ կապված հարցեր կան, որակը պիտի խորը ուսումնասիրվի: Այնպես չէ, որ ինչ-որ մեկը չի թողում շաքարավազ բերել, ուղղակի ոչ մեկինն ձեռք չի տալիս, ոչ ոք չի կարողանում բերել: Ինչքան էլ տարօրինակ է, շաքարավազի ներմուծմամբ զբաղվում են միայն պահածո եւ հրուշակեղեն արտադրող գործարանները, որովհետեւ քաղցրության, որակի հարցեր կան, մի փոքր ավելի թանկ է նստում իրենց վրա, բայց գերադասում են ներմուծել»,- ասաց Ճաղարյանը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վանաձորում Յուրի Ջորկաեֆը ծանոթանում է Հայաստանի ՏՏ ոլորտում ներդրումային հնարավորություններին

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ամփոփվեց«Հայաստան-Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փակման արարողությանը ներկա էր աշխարհահռչակ ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, ով եկել էր ծանոթանալու ինժեներական լուծումների ցուցահանդեսին և […]
Share
Instagram
Telegram