Ակնհայտ է, որ Սասուն Միքայելյանը չի գալիս նիստերին, ինչո՞ւ, չգիտեմ. Արարատ Միրզոյան

MasterNews

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի հաստատում տեղեկությունները, թե Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը:

«Դուք լուր եք գցում, հետո գալիս եք այս լուրի մասին մեզնից մեկնաբանություն եք ուզում, հետո ասում եք՝ տեղեկություններ ունենք, որ Սասուն Միքայելյանը պատրաստվում է վայր դնել մանդատը: Իսկ ո՞վ ունի այդպիսի տեղեկություն, ես այդպիսի տեղեկություն չունեմ»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Արարատ Միրզոյանը:
Անդրադառնալով իր և Սասուն Միքայելյանի հարաբերությունների սրման մասին տեղեկություններին՝ Միրզոյանն ասաց՝ չկա այդպիսի բան:

«Ես երբեք չեմ արել նման բան և ապագայում եմ չեմ անի՝ լղոզել, պարտակել հարցերը: Այո, ակնհայտ է, որ Սասուն Միքայելյանը չի գալիս նիստերին, ինչո՞ւ, չգտեմ: Բախում եղե՞լ է, ոչ: Իմ հարաբերությունները սրվա՞ծ են, ոչ: Պատրաստվո՞ւմ է մանդատը դնել, թե չէ, բացարձակապես ես զրո տեղեկություն ունեմ այդ մասին»,- ասաց Միրզոյանը:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ընկերությունը 2մլն դոլարի ներդրումների պատրանք ստեղծելով բժշկական կենտրոնը հանել է արգելանքից

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրության առրկա է դարձրել Տավուշի մարզում գործող բժշկական կենտրոնի օտարման վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվությունը: […]
Share
Instagram
Telegram