Boeing-ը սպասարկյալների հետ քննարկում Է 737 MAX-ի պարապուրդի փոխհատուցման հարցը

MasterNews

Boeing ընկերությունն ԱՄՆ-ում եւ այլ երկրներում իր պատվիրատուների հետ կոնսուլտացիաներ Է անցկացնում Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման դադարեցման ֆինանսական կորուստների եւ հնարավոր փոխհատուցումների շուրջ: Հունսի 26-ին Axios հրատարակությունում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտնել Է Boeing-ի գլխավոր տնօեն Դենիս Մելենբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ այդ «կոնսուլտացիաներն ընթանում են» եւ ներառում են կորուստների փոխհատուցման հարցը: «Մենք կփոխգործակցենք աշխարհում մեր բոլոր սպասարկյալների հետ՝ դրությունը շտկելու համար: Ես չեմ մտնի դրա մանրամասնությունների մեջ, որովհետեւ յուրաքանչյուր սպասարկյալի հետ խնդիրը քննելու ենք անհատական կարգով»,- պարզաբանել Է Մելենբերգը:

Boeing-ի ղեկավարը ճշտել Է, որ կոնսուլտացիաները վերաբերում են ինչպես Boeing 737 MAX սերիայի ինքնաթիռների թռիչքների արգելման հետեւանքով ֆինանսական կորուստներին, այնպես Էլ պատվիրատուներին դրանց մատակարարումների գրաֆիկի խախտման հարցերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կիեւի մարզային պետվարչակազմի նախագահ է դարձել Միխայիլ Բնո-Հայրիյանը

Կառավարությունը համաձայնեցրել է մարզային պետվարչակազմերի 8 նոր ղեկավարների թեկնածությունները: Կիեւի ՄՊՎ (Կիեւի մարզի նահանգապետ) նախագահ է դարձել Միխայիլ Բնո-Հայրիյանը: Կառավարությունը հավանություն է տվել Վլադիմիր Զելենսկու […]
Share
Instagram
Telegram