20 տարվա ընթացքում ամենաուժեղ հրդեհն ավելի քան 4 հազար հեկտար անտառ Է ոչնչացրել Իսպանիայում

MasterNews

Իսպանիայի հյուսիս-արեւելքի Տարագոնա նահանգում (Կատալոնիայի ինքնավար հանրակցություն) մոլեգնող ուժգին հրդեհը 4 հազարից մինչեւ 5 հազար հեկտար անտառ Է ոչնչացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 27-ին հայտնել Է Europa Press գործակալությունը:

Նրա տեղեկատվությամբ, բռնկումն սկսվել Է հունիսի 26-ին Լա-Տորե-դել-Էսպանիոլ բնակավայրի շրջանում: Կրակը մինչ այժմ չի հաջողվել հսկողության տակ վերցնել: Տարերքի դեմ պայքարում գործի են դրվել տասնյակ մարդիկ, ինչպես նաեւ օդային տեխնիկա: Ինչպես նշվում Է, խոսքը վերջին 20 տարվա ընթացքում Կատալոնիայում բռնկած ամենաուժեղ հրդեհների մասին Է:

Կրակի մարումը դժվարանում Է սաստիկ տապի պատճառով, որը հաստատվել Է գրեթե ողջ Իսպանիայում: Պետական օդերեւութաբանական գործակալությունը հունիսի 27-ին նախազգուշացում Է հայտարարել Պիրենեյան թերակղզու բազմաթիվ նահանգներում: Կանխատեսումների համաձայն, շոգ եղանակը երկրում կտեւի առնվազն մինչեւ հաջորդ շաբաթ, հաղորդել ՏԱՍՍ գործակալությունը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վրաստանի մաքսավորները խոչնդոտում են հայկական ապրանքների արտահանմանը

Մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցության առանցքային ուղղություններից մեկը տարանցիկ բեռնափոխադրումներն է, որը վերջին  տարիների ընթացքում դինամիկ  աճում է: Միեւնույն ժամանակ, մեր ընկերությունը աննախադեպ իրավիճակի մեջ […]
Share
Instagram
Telegram