Քաշաթաղում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել

MasterNews

Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից հունիսի 26-ին ժամը 17:54-ին  տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Սարգիս Մովսեսյանը (2002թ. ծնվ.) Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի տարածքում, Հակարի գետում լողանալիս, ջրահեղձ է եղել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները: Օգնության է մեկնել նաև ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են Ս. Մովսեսյանի դին:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ողջ անձնակազմն իր խորըցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Քաշաթաղի շրջանի ԱԻ բաժնի պետ փ/ծփոխգնդապետ Քերոբ Մովսեսյանին և նրա ընտանիքին՝ որդու՝ Սարգիս Մովսեսյանիողբերգական մահվան կապակցությամբ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կառավարությունը կքննարկի առողջապահական ծրագրերի համար հավելյալ 12 մլրդ դրամ տրամադրելու հարցը

Հայաստանի կառավարության՝ հունիսի 27-ի նիստի ընթացքում քննարկվելու է առողջապահական ծրագրերի համար հավելյալ 12 մլրդ. դրամի տրամադրման հարցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում […]
Share
Instagram
Telegram