Տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով

MasterNews

Հունիսի 27-ին, ժամը 13:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Ազատաշեն ավտոճանապարհին գտնվող գազաբալոնի տեղադրման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից շինությունում տեղի է ունեցել մոտ 250 լ. տարրայից պայթյուն, ինչի հետևանքով Հ.Ա. և Ա.Կ.-ն տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱՄՆ մեկնելուց հետո հասկացա, որ մեր մարզադահլիճներում պարզապես ժամանակ եմ սպանել. Արամ Ավագյան

Լաս Վեգասում մայիսին կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում 28-ամյա Արամ Ավագյանը կիսաթեթև քաշային կարգում, 10 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզային […]
Share
Instagram
Telegram