Վրաստանի մաքսավորները խոչնդոտում են հայկական ապրանքների արտահանմանը

MasterNews

Մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցության առանցքային ուղղություններից մեկը տարանցիկ բեռնափոխադրումներն է, որը վերջին  տարիների ընթացքում դինամիկ  աճում է:

Միեւնույն ժամանակ, մեր ընկերությունը աննախադեպ իրավիճակի մեջ է հայտնվել, երբ  բեռները ստուգելու պատճառաբանությամբ  մի քանի շաբաթ մնում են Վրաստանի մաքսային տերմինալում :

Կոնկրետ Դոնեցկ ուղևորվող ՍՊՍ Սիգարոն ընկերության ավտոմեքենան 06.06.2019 թվականից Գեզի մաքսային տերմինալում անգործունակ կանգնած է: Մաքսային մարմնի աշխատակիցների հավաստմամբ, քանի որ մաքսային սահմանով փոխադրվող ապրանքը գծանշվել է որպես կարմիր գծի ենթակա, պետք է ստուգում անցնի: Մենք կողմ ենք օրենքի շրջանակներում ցանկացած ստուգման բայց խնդիրն այն է, որ առավելագույնը 1-2  օր տևող ստուգման համար, ավտոմեքենան բեռով հանդերձ, շաբաթներով կարող են պահել։ Ստեղծված խնդիրների պատճառով  ընկերությունը լրջագույն վնասներ է կրում:

Սա լուրջ խոչնդոտ է ոչ միայն մեր ընկերության, այլև շատ արտահանողների համար: Այդ իսկ պատճառով դիմում ենք Հայաստանի և Վրաստանի պատկան մարմիններին և խնդրում հարցին համակարգային մոտեցում ցուցաբերել  ու համապատասխան քայլեր ձեռնարկել վիճակը շտկելու,  հետագայում դրա կրկնությունը բացառելու համար:

ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ ընկերության լրատվական ծառայություն

 

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Boeing-ը սպասարկյալների հետ քննարկում Է 737 MAX-ի պարապուրդի փոխհատուցման հարցը

Boeing ընկերությունն ԱՄՆ-ում եւ այլ երկրներում իր պատվիրատուների հետ կոնսուլտացիաներ Է անցկացնում Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման դադարեցման ֆինանսական կորուստների եւ հնարավոր փոխհատուցումների շուրջ: Հունսի […]
Share
Instagram
Telegram