Վարչապետի որոշմամբ Լիլիա Շուշանյանը նոր պաշտոն է ստացել

MasterNews

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին նշանակել ԱՊՀ ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 10-ի N 958-Ա որոշումը»:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մեկնում եմ իմ պատմական հայրենիք. Միխայիլ Գալուստյանը ժամանում է Հայաստան

Ռուսաստանաբնակ հայտնի դերասան Միխայիլ Գալուստյանը ժամանում է Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միխայիլ Գալուստյանն այս մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջի միջոցով: Գալուստյանը Հայաստանի մասին տեսանյութ […]
Share
Instagram
Telegram