Վահե Գրիգորյանը չի մասնակցի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը

MasterNews

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը, տեղեկացնում է ՍԴ կայքը։ Որոշումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ Վահե Գրիգորյանը «կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այդ գործերի քննությանն այլ դատարաններում»։

Սահմանադրական դատարանն ավելի վաղ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումները։  Վահե Գրիգորյանը՝ որպես Մարտի 1-ի գործով զոհվածների իրավահաջորդների ներկայացուցիչ, բողոք էր բերել Վերաքննիչ քրեական դատարան, որը բավարարվեց հունիսի 25-ին։

Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի՝ արդեն վարույթ ընդունված դիմումները միավորել է և միավորված գործի դատաքննությունը նշանակել օգոստոսի 29-ին։ Վահե Գրիգորյանը չի մասնակցի նաև այս նիստերին։

Ռոբերտ Քոչարյանը վիճարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։ Նրա փաստաբանները բազմիցս հայտարարել են, որ այդ հոդվածը չի կարող տարածվել պաշտոնաթող նախագահի վրա։ Պաշտպանական կողմն այս պնդումը հիմնավորում է նրանով, որ 2008-ին նման հանցակազմով հոդված գոյություն չուներ, և միայն 2009-ի Քրեական օրենսգրքում փոփոխությունների արդյունքում է այդ հոդվածը ներառվել օրենքում։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոստիկանները հետապնդել ու բռնել են ավազակություն կատարածին

Հունիսի 26-ին, ժամը 13-ն անց 40-ի սահմաններում, մետրոյի «Գործարանային» կայարանի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանին է մոտեցել մի քաղաքացի […]
Share
Instagram
Telegram