ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 3,5 կգ դեղորայք

MasterNews
ՆՅՈՒԹԵՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ՝ ՀԵՏԱԳԱ ԸՆԹԱՑՔԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում ՊԵԿ ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները մաքսակետի ծառայողների  հետ համատեղ օրերս Թուրքիայից ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսից մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք են հայտնաբերել: Ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացի Գ.Ա.-ի հայտարարագրած բեռից հայտնաբերվել է սև գույնի պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված, մաքսային հսկողությունից թաքցրած, ընդհանուր քաշով 3,5 կգ դեղորայք: Ըստ քաղաքացի Գ. Ա.-ի՝ հայտնաբերված դեղորայքի առկայության վերաբերյալ ինքը տեղյակ չի եղել: Այն որպես ուղեկցվող բեռ իրեն փոխանցել է նույն ավտոբուսի ուղևոր Վ.-ն՝ տվյալ ուղևորափոխադրումն իրականացնող ընկերության հիմնադիր տնօրեն Շ. Ա.-ի հրահանգով:

Հայտնաբերված դեղորայքն առգրավվել է, դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թրամփը եւ Պուտինը Օսակայում կհանդիպեն հունիսի 28-ին. Սպիտակ տուն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Օսակայում G20-ի գագաթնաժողովի ընթացքում հանդիպում կանցկացնեն հունիսի 28-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ […]
Share
Instagram
Telegram