Պաշտոնական. Նետուն տեղափոխվեց Բարսելոնա

MasterNews

«Բարսելոնան» հայտարարել է «Վալենսիայի» դարպասապահ Նետուին ձեռք բերելու մասին:

Կատալոնական ակումբը 35 միլիոն եվրո է վճարել բրազիլացի դարպասապահին գնելու համար: «Բարսելոնայում» Նետուն, հավանաբար, կկատարի երկրորդ դարպասապահի պարտականությունները, քանզի թիմի անփոխարինելի համար մեկը Մարկ Անդրե Տեր Շտեգենն է:

29-ամյա Նետուն 2017 թվականից հանդես է գալիս «Վալենսիայի» կազմում: Մինչ այդ նա չորս տարի «Ֆիորենտինայի» կազմում էր:

Հիշեցնենք, որ երեկ Յասպեր Սիլեսենը տեղափոխվեց «Վալենսիա»: Ակումբները, ըստ էության, դարպասապահների փոխանակում կատարեցին:

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժումն անվճար կլինի

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է առողջապահության նախարարությանը տրամադրել 12 մլրդ 33 մլն դրամ: Ըստ նախարարության ներկայացրած տեղեկության` տրամադրվող գումարի շրջանակում նախատեսվում է ընդլայնել առողջապահության ոլորտի […]
Share
Instagram
Telegram