Ոստիկանները հետապնդել ու բռնել են ավազակություն կատարածին

MasterNews

Հունիսի 26-ին, ժամը 13-ն անց 40-ի սահմաններում, մետրոյի «Գործարանային» կայարանի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ ինչ-որ մեկը մետրոյի կայարանի հարակից ավտոկայանատեղիում մի տղամարդու է հարվածել, նրանից հափշտակել գումար, բջջային հեռախոս և փախել 3-րդ մասի ուղղությամբ:
Ոստիկանության ծառայողներն անմիջապես արձագանքել են, հետապնդել և բռնել քաղաքացու նկարագրած անձին:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու պարզել, որ տղամարդը նախ փորձել է բացել Բագրատունյաց պողոտայում կայանված «Օպելի» դուռը, սակայն հանդիպելով մեքենայատիրոջ դիմադրությանը` նրան խփել-գցել և գրպանից հափշտակել է 75 հազար դրամ, բջջային հեռախոս ու փախել:
Քրեական հետախույզները 27-ամյա տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է գողոնը:
Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը «ճակատային շրջանի պատռած վերք, այտի և քթի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել «Օպելի» վարորդին:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
27-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Խարդախ տաքսիստներ․ «Զվարթնոցի» ոստիկանների նոր բացահայտումը

Հունիսի 22-ին, ժամը 21.05-ին, ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից խարդախության վերաբերյալ հաղորդում ստացվեց: 1-02 էր զանգահարել մի հյուրանոցի տնօրեն […]
Share
Instagram
Telegram