Նախկին պատգամավորի ընկերությանը կառավարությունը 26 միլիոն դրամի արտոնություն տվեց

MasterNews

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող ընկերությունն այսօր կառավարության կողմից 26 միլիոն դրամի ստացավ արտոնություն: «Մանուկյան կոնյակի գործարան» ընկերությունը Իտալիայից Հայաստան կներմուծի սարքավորումներ՝ մաքատուրքի վճարներից ազատվելով:

Ներմուծվող սարքավորումների արժեքը կազմում է մոտ 277 միլիոն դրամ: Դրանք  կօգտագործվեն խաղողի և մրգային գինիների, կոնյակի և մրգային օղիների արտադրությունում:

Կառավարության հաղորդմամբ՝ ընկերությունը արդեն իսկ իրականացրել է 1 մլրդ 540 մլն դրամի ներդրում: Նախատեսում է ծրագրի շրջանակում իրականացնել  ևս 1.3 մլրդ դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների համար: Հետաքրքիր է, որ ընկերությունն այժմ ունի 4 աշխատատեղ, սակայն խոստացել է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 42 նոր աշխատատեղ՝ 260 հազար դրամ միջին աշխատավարձով։

Նշենք, որ Մելիք Մանուկյանը ԱԺ պատգամավոր է եղել 2003-2018 թվականները:

 

http://hetq.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կենտրոնական բանկը մեկ շաբաթում պահուստավորել է շուրջ 50 մլն դոլար

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 50 մլն դոլար է պահուստավորել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության հունիսի 27-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ […]
Share
Instagram
Telegram