Մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժումն անվճար կլինի

MasterNews

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է առողջապահության նախարարությանը տրամադրել 12 մլրդ 33 մլն դրամ: Ըստ նախարարության ներկայացրած տեղեկության` տրամադրվող գումարի շրջանակում նախատեսվում է ընդլայնել առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրեր:

«0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը կդառնա անվճար, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամները և հատուկ խմբերում ընդգրկված այլ քաղաքացիների բուժօգնության փաթեթն կընդլայնվի` ընդգրկելով սրտի վիրահատական և նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայություններ»,- նշված է նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ։

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կնիքի պահանջի վերացում, թվային կառավարում

Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովը կողմ արտահայտվեց «կադաստրային» նախագծերի փաթեթն Ազգային Ժողովում քննարկելուն։ Ինչպես հայտնեցին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, […]
Share
Instagram
Telegram