Մաքսատուրքից ազատման արտոնությունների տրամադրման արդյունքում ՀՀ-ում ներդրումներն աճել են 7 անգամ

MasterNews

ՀՀ կառավարության կողմից Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ավելացրած արժեքի հարկի վճարումը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատման արտոնություններ տրամադրելու շնորհիվ Հայաստանում նախորդ տարվա համեմատ ներդրումներն աճել են 7, իսկ աշխատատեղերը՝ 4 անգամ: Այս մասին կառավարության հունիսի 27-ի նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անցած տարի առաջին հինգ ամիսներին այս գործիքակազմով կառավարությունը հաստատել է 11 ծրագիր՝ 35.3 մլն դոլար ներդրման խոստումով կամ ներդրումով և 502 աշխատատեղով: Այս տարի հունվար-մայիս ամիսներին ունենք 25 ներդրումային ծրագիր՝ 254 մլն դոլարի ներդրման խոստումով կամ պայմանով, և 2379 աշխատատեղով: Ներդրումների մասով այս տարի առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա հինգ ամիսների նկատմամբ ունենք 7 անգամ աճ, աշխատատեղերի մասով ունենք չորս անգամ աճ: Սրանք այն թվերն ենք, որոնք կոնկրետ որոշակի պատկեր են արտահայտում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց իրենք արտոնությունները տրամադրելուց հետո պարտավորությունները չկատարելու և չարամտության ոչ մի դեպք չեն արձանագրել:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թայֆուն Է մոտենում G20-ի գագաթնաժողովի անցկացման վայրին. օդերեւութաբաններ

Այս տարեշրջանում երրորդ թայֆունն Է հունիսի 27-ին սկզբնավորվել Ճապոնիայի Սիկոկու կղզու Մուրոտո թերակղզու շրջանում, որը շարժվում Է երկրի Հոնսյու գլխավոր կղզու խաղաղօվկիանոսյան ափ, որտեղ Օսակա […]
Share
Instagram
Telegram