Մարշալ Բաղրամյանի անունը կտրվի Վիտեբսկի միջնակարգ դպրոցին

MasterNews

ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Իվան Խրիստոֆորի Բաղրամյանի անունը կտրվի Վիտեբսկ քաղաքի թիվ 46 միջնակարգ դպրոցին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Կիևի հայկական համայնքից, ծրագիրը իրականացրել է Վիտեբսկի քաղաքային գործկոմը «ANIV» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամի հետ համատեղ:

Միջոցառումը տեղի կունենա 2019 թ. Հունիսի 29-ին, քաղաքի տոնական ծրագրի շրջանակներում, Վիտեբսկի 1045-ամյակի ևնացիստական զավթիչների ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Հանդիսավոր արարողությանը մասնակցելու են մարշալի թոռները, Հայաստանի պատվիրակությունը, դիվանագիտական կորպուսի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արմեն Սարգսյանը հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային նախաճաշի շուրջ հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ […]
Share
Instagram
Telegram