Մալթան դրական է տրամադրված Հայաստանի՝ ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկն արագացնելու հարցում

MasterNews

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան քննարկել են բազմաթիվ օրակարգային հարցեր, որոնք վերաբերվել են բարձր տեխնոլոգիաներին, գյուղատնտեսությանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, օդային հաղորդակցության կազմակերպմանը և այլ խնդիրների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ  համատեղ մամուլի ժամանակ  Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ  Հայաստանը մտադրություն ունի ավելի խորացնելու Մալթայի հետ երկկողմ քաղաքական երկխոսությունը:

«Մալթան հանդիսանում է Եվրամիության անդամ և, իհարկե, Եվրամիության օրակարգը բավականին մեծ տեղ է գրավում մեր երկու երկրների օրակարգում։ Շնորհակալ ենք, որ Մալթան առաջին երկրներից էր, որը վավերացրել էր Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը: Այդ կապակցությամբ խոսել ենք նաև վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը արագացնելու հարցի շուրջ։ Շնորհակալ եմ, որ Մալթան շատ դրական է տրամադրված այս հարցում»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ թեև  երկու երկրների միջև առևտրային շրջանառությունը այնքան էլ տպավորիչ չէ, սակայն կարողացել են ի հայտ բերել բազմաթիվ տարբեր ոլորտներ, որտեղ երկու երկրները շատ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել միասին աշխատելու։

«Դա վերաբերվում է Հայաստանի գերակա զարգացման օրակարգին և այն բնագավառներին, որտեղ մենք կարող ենք օգտագործել  երկկողմ համագործակցությունը: Մալթան ունի զարգացման օրակարգին առնչվող շատ կարևոր և հետաքրքիր փորձ: Իհարկե, բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն զարգացման այն օրինակները և այն փորձը, որը մենք ունենք, շատ լավ հիմք է աշխատելու Մալթայի հետ»,- ասաց Հայաստանի ԱԳ նախարարը:

Նախարարը հավելեց նաև, որ Կարմելո Աբելայի հետ խոսել են արդի գյուղատնտեսության և արտադրանքի ոլորտում աշխատանքներ տանելու ուղղությամբ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրել Է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում Է հուլիսի 31-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի […]
Share
Instagram
Telegram