ՃՏՊ Ն.Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում. կա տուժած

MasterNews

Հունիսի 27-ին, ժամը 08:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն.Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են BMW 528 (վարորդ՝ Ա.Հ.) և Wolksvagen Passat (վարորդ՝ Տ.Ս) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով BMW 528 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանների վահանակի սյանը, իսկ ուղևոր՝ Դ.Ղ.-ը (ծնված 1998թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Իզմիրլյան ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Մուշավան թաղամասում

Հունիսի 27-ին, ժամը 07:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մուշավան թաղամասի ամառանոցներում՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Nissan մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ […]
Share
Instagram
Telegram