Հրազդան գետն աղտոտող ռեստորանները կպատժվեն օրենքով

MasterNews

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը Հրազդան գետի աղտոտման պատճառների ու հետեւանքների մասին խոսելիս ասել է, որ Հրազդանը Երեւան է հասնում արդեն իսկ որոշակիորեն աղտոտված: Ի հավելումն դրա՝ Հրազդանի կիրճում տեղակայված գործող ռեստորանային եւ ժամանցի այլ վայրերը նպաստում են գետի ավելի աղտոտմանը:

Ռեստորանային համալիրների մեծ մասը չունի կեղտաջրերի հեռացման համակարգ: Հակոբյանն ասել է, որ մինչեւ 2025թ. բոլոր մասնավոր ընկերությունները պարտադիր պետք է ունենան միացումներ մաքրման կայաններին: Համայնքներն էլ պարտավոր են կանոնակարգել դա մինչեւ 2030թ.`  կա՛մ ունենալ սեփական կայաններ, կա՛մ միացում այլ կետում գործող մաքրման կայանի:

«Օրենքով սահմանված պարտավորություն է, չկատարելու դեպքում կլինեն օրենքով սահմանված տույժեր, տուգանքներ, մասնավորների դեպքում նաեւ գործունեության դադարեցում»,-ընդգծել է Հակոբյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ արդեն վերհանել են նախկինում արված բոլոր նախագծերը եւ աշխատում են գտնել իրավիճակի ամենառացիոնալ լուծումը»։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 3,5 կգ դեղորայք

ՆՅՈՒԹԵՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ՝ ՀԵՏԱԳԱ ԸՆԹԱՑՔԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում ՊԵԿ ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները մաքսակետի ծառայողների  հետ […]
Share
Instagram
Telegram