Հանցավոր մշակույթ եւ հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու ՔՕ-ում. Բադասյան

MasterNews

Խոսքը Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագծի մասին է, որով հանցավոր մշակույթ եւ հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ինքը պայքարելու է քրեական հեղինակությունների դեմ:

«Դա ընդամենը 1 քայլ է»,- ասաց Բադասյանը:

Նախարարն ասաց, որ մշակում են երեք ռազմավարություն՝ դատաիրավական համակարգի, հակակոռուպցիոն եւ քրեակատարողական հիմնարկներին վերաբերող: «Պետք է կայանա նաեւ էլեկտրոնային արդարադատությունը»,- ասաց  նախարարը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հնդկաստանի օդուժի ինքնաթիռը քաղաքի վրա վարժական ռումբեր Է նետել թռչնի հետ բախվելու պատճառով

Հնդկաստանի ազմաօդային ուժերի Jaguar կործանիչ-ռմբակոծիչի օդաչուն թռչնի հետ բախվելու պատճառով Ամբալա քաղաքի վրա Է նետել վարժական ռումբերն ու վառելիքի բաքերը, ինչը նրան օգնել Է հաջողությամբ […]
Share
Instagram
Telegram