Հայաստանի բժշկական երեք կենտրոն կհագեցվի գերժամանակակից սարքավորումներով

MasterNews

ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Սբ Աստվածամայր» և «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների նյարդավիրաբուժական բաժանմունքները և Չարենցավանի բժշկական կենտրոնը կհագեցվեն գերժամանակակից սարքավորումներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

«Նախատեսվում է գերժամանակակից սարքավորումներով հագեցնել Սուրբ Աստվածամայր ԲԿ մանկական նյարդավիրաբուժական և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքները, և Չարենցավանի ԲԿ-ն՝ բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը միջազգային մակարդակի»,- ասաց Ավանեսյանը:

Այս նպատակով կծախսվի 200 մլն դրամ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով

Հունիսի 27-ին, ժամը 13:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Ազատաշեն ավտոճանապարհին գտնվող գազաբալոնի տեղադրման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. կա տուժած, անհրաժեշտ […]
Share
Instagram
Telegram