Կոնդի առանձնատների համար տարիներով ջրի վարձ չի վճարվել. կառավարությունը 48 մլն դրամ հատկացրեց

MasterNews

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց պահուստային ֆոնդից 48 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին՝ «Կոնդի առանձնատների տնտեսության»՝ «Վեոլիա Ջուր» ընկերությանը խմելու ջրի դիմաց գոյացած պարտքի մարման համար:

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի օգտագործված խմելու ջրի դիմաց տարիների ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կուտակել է պարտք, որը կազմում է 48,9 մլն դրամ:

Կազմակերպության նախկին տնօրինության կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, Ընկերության աշխատակիցներին թույլ չի տրվել մուտք գործել տարածք եւ գրանցել ջրաչափական սարքի փաստացի ցուցմունքը: Հաշվի առնելով, որ Կազմակերպությունը հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք, Ընկերությունը մատուցած ծառայությունների դիմաց հարկային հաշիվները դուրս է գրել բաժանորդի կողմից բանավոր կերպով հաղորդվող ծախսերի հիման վրա, հնարավորություն չունենալով ստուգելու դրանց իսկությունը:

Ջրաչափական սարքի ցուցմունքը վերոնշյալ կարգով գրանցելու արդյունքում 2018թ. մայիսի 29-ի դրությամբ կազմել է  148058 խմ, իսկ 2018թ. հունիսի 25-ին Կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ Ընկերության աշխատակիցը տեղում փաստացի արձանագրել է  473012 խմ ցուցմունք: Այսինքն մեկ ամսում արձանագրվել է 324954 խմ ծախս եւ ակնհայտ է դարձել, որ Կազմակերպության կողմից հաղորդած տվյալները չեն արտացոլել իրական ծախսը, ինչի արդյունքում տարիների ընթացքում կուտակվել է 324954 խմ ծախս:

Կազմակերպության պահանջով ջրաչափական սարքը ենթարկվել է ստուգաչափման եւ թերություն չի հայտնաբերվել՝ արձանագրվել է, որ այն համապատասխանում է տեխնիկաակն պահանջներին: Հարցի վերաբերյալ Կազմակերպության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ եւ Ընկերության հետ կազմվել է փոխադարձ ակտ:

Սույն նախագծի ընդունմամբ Կազմակերպությունը կմարի իր գործունեության ընթացքում առաջացած ֆինանսական պարտավորությունը օգտագործված խմելու ջրի դիմաց:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նախկին պատգամավորի ընկերությանը կառավարությունը 26 միլիոն դրամի արտոնություն տվեց

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող ընկերությունն այսօր կառավարության կողմից 26 միլիոն դրամի ստացավ արտոնություն: «Մանուկյան կոնյակի գործարան» ընկերությունը Իտալիայից Հայաստան կներմուծի սարքավորումներ՝ […]
Share
Instagram
Telegram