Կիեւի մարզային պետվարչակազմի նախագահ է դարձել Միխայիլ Բնո-Հայրիյանը

MasterNews

Կառավարությունը համաձայնեցրել է մարզային պետվարչակազմերի 8 նոր ղեկավարների թեկնածությունները: Կիեւի ՄՊՎ (Կիեւի մարզի նահանգապետ) նախագահ է դարձել Միխայիլ Բնո-Հայրիյանը:

Կառավարությունը հավանություն է տվել Վլադիմիր Զելենսկու առաջադրած Դոնեցկի, Անդրկարպատների, Կիեւի, Լվովի, Օդեսայի, Խերսոնի եւ Չերկասկի մարզերի պետական վարչակազմերի ղեկավարների պաշտոնում 8 թեկնածուներին: Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի կառավարությունում նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչ Անդրեյ Գերուսը, փոխանցում է AnalitikaUA.net-ը:

«Բոլոր 8 թեկնածուներն աջակցություն են ստացել: Քվեարկությունը միաձայն չի եղել: Այսօր մի քանի պատգամավորի թեկնածուներ, որոնք միաժամանակ նախարար են, ներկայացված բոլորին դեմ են քվեարկել»,- ասել է նա:

Գերուսը նշել է, որ նահանգապետների մյուս թեկնածուներին Զելենսկին կառաջադրի հաջորդ կառավարությանը:

Ավելի վաղ Զելենսկին կառավարության համաձայնությանն էր ներկայացրել Դոնեցկի նահանգապետի թեկնածու Պավել Կիրիլենկոյին, Անդրկարպատների՝ Իգոր Բոնդարենկոյին, Կիեւի՝ «Ուկրէներգոյի» փոխտնօրեն Միխայիլ Բնո-Հայրիյանին, Լուգանսկի՝ Լուգանսկյան ներքին գործերի համալսարանի ռեկտոր Վիտալի Կոմարնիցկուն, Լվովի՝ փաստաբան Մարկիյան Մալսկուն, Օդեսայի՝ Անդրեյ Անդրեյչիկովին, Խերսոնի՝ պաշտպանության նախկին փոխնախարար (2014-2016) Յուրի Գուսեւին, Չերկասկի՝ Իգոր Շեւչենկոյին:

 

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կառավարությունը որոշեց բարձրացնել նվազագույն աշխատավարձը

Կառավարությունն այսօրվա նիստում նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագիծ ընդունեց, ըստ որի՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանվում է 68 հազար դրամ՝ ներկայիս 55 հազարի փոխարեն։ ԱԺ Իմ քայլը […]
Share
Instagram
Telegram