Կենտրոնական բանկը մեկ շաբաթում պահուստավորել է շուրջ 50 մլն դոլար

MasterNews

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 50 մլն դոլար է պահուստավորել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության հունիսի 27-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վիճակագրական կոմիտեի հրապարակած մայիսի տնտեսական ցուցանիշներին և պահուստավորված գումարի թիվը հստակեցնելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ:

«Երբ դուք Ազգային ժողովում ելույթ էիք ունենում, 131 մլն էր հրապարակված թիվը, այդ օրը երեկոյան դարձավ 154 մլն, հետո նախորդ շաբաթվա վերջում դարձավ 171, հիմա՝ 185: Այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում 50 մլն դոլար ներհոսել է մեր շուկա: Սա բավականին լավ ազդակ է»,- ասաց Փաշինյանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանը ձեռք է բերում նոր սերնդի հարձակողական զենք

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Ինչպես հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Армия 2019-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական […]
Share
Instagram
Telegram