Կառավարությունը շուրջ 188 մլն դրամ հատկացրեց ԱԻՆ-ին

MasterNews

ՀՀ կառավարությունը 187 մլն 962 հազար դրամ հատկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Նախատեսվում է պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Արտակարգ իրավիճակների նախարարությանը 2019թ. հատկացնել 187 մլն 962 հազար դրամ՝ Տավուշի մարզի մի շարք համայնքներում տեղակայված ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հրշեջ փրկարարական հենակետերի գազիֆիկացման, ինչպես նաև Կոտայքի մարզում տեղակայված Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն միջկառավարական ոչ առևտրային կազմակերպության տարածքում 0.4 կիլովատ մալուխային ցանցի, էլեկտրական լուսավորության աշխատանքների կատարման, տարածքի բարեկարգման և ցանկապատի կառուցման, ինչպես նաև 10 դարպասով տեխնիկայի շվակայանի կառուցման նպատակով»,- ասաց Ցոլակյանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել

ՀՀ վարչապետի որոշմամբ Վահրամ Մկրտչյանը նշանակվել է ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի […]
Share
Instagram
Telegram