Կառավարությունը կավելացնի շտապօգնության բրիգադների թիվը

MasterNews

ՀՀ կառավարության որոշմամբ կավելացվի Հայաստանի Հանրապետության տարածքում սպասարկվող շտապ բժշկական օգնության ծառայություններ մատուցող բրիգադների թիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Շտապ բժշկական օգնություն» ծրագրին հավելյալ ֆինանսավորում հատկացնելու որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

««Շտապ բժշկական օգնություն» ծրագրում նախատեսվում է բնակչությանն առավել արագ և որակյալ շտապ բժշկական օգնության ծառայություններ մատուցելու նպատակով ավելացնել հանրապետության տարածքում սպասարկվող բրիգադների թիվը: Մասնավորապես,Երևան քաղաքում, որտեղ շտապօգնության հերթապահ խմբերի դեֆիցիտն ակնհայտ է»,- ասաց Ավանեսյանը:

Ծրագրի իրագործման համար կծախսվի հավելյալ 500 մլն դրամ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նախարարը բացատրել է, թե ինչպես է բռնագանձվելու անօրինական գույքը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առանց մեղադրական դատավաճռի գույքի բռնագանձման նախաձեռնությանը։ Նա նշեց, որ նախագիծը արդեն պատրաստ է, […]
Share
Instagram
Telegram