Խարդախ տաքսիստներ․ «Զվարթնոցի» ոստիկանների նոր բացահայտումը

MasterNews

Հունիսի 22-ին, ժամը 21.05-ին, ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից խարդախության վերաբերյալ հաղորդում ստացվեց:
1-02 էր զանգահարել մի հյուրանոցի տնօրեն և հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանում «Օպել» մակնիշի տաքսու վարորդը ֆիլիպինցի երկու զբոսաշրջիկից խաբեությամբ փող է վերցրել: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հաղորդումից ժամեր անց ոստիկանները պարզեցին, որ նշված խարդախությունը կատարել են երևանցի 40-ամյա և Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա երկու տղամարդ:
Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը նրանք ներկայացան «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և խոստովանեցին կատարածը:
Ըստ նախնական տվյաների` վարորդներից մեկը, մյուսին ներկայացրել էր որպես հյուրանոցի աշխատակից և չարաշահելով օտարերկացիների վստահությունը, ոչ միայն ուղևարձի, այլև հյուրանոցում մնալու համար փող էին վերցրել: Տուժողները միայն հյուրանոցում էին հասկացել, որ իրենց խաբել են:
Հանգամանքները պարզվում են:
Հափշտակված գումարը վերադարձվել է օտարերկրացիներին:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մալթան դրական է տրամադրված Հայաստանի՝ ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկն արագացնելու հարցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան քննարկել են բազմաթիվ օրակարգային հարցեր, որոնք վերաբերվել են բարձր […]
Share
Instagram
Telegram