Լարսի անցակետի հատվածում արգելված բեռ տեղափոխելու գործով ուղևորներից մեկին մեղադրանք է առաջադրվել

MasterNews

Ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով հունիսի 24-ին ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։ «Արմենպրես»ի հաղորդմամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից  մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել:

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի առնչությամբ հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Ն.Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում. կա տուժած

Հունիսի 27-ին, ժամը 08:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն.Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա […]
Share
Instagram
Telegram