Իսրայելը ՌԴ-ին մեղադրել Է երկրի օդային տարածքում GPS-ի խափանումներին մեղսակից լինելու մեջ

MasterNews

Իսրայելի իշխանությունները պնդում են, որ Ռուսաստանն Է պատասխանատվություն կրում Թել Ավիվի մերձակա Դավիթ Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի շրջանում GPS համակարգի՝ վերջին շաբաթներին արձանագրված աշխատանքի խափանումների համար: Հունիսի 27-ին այս պնդմամբ հանդես Է եկել «Գալեյ ՑԱՀԱԼ» բանակային ռադիոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սկզբնապես մենք կարծում Էինք, թե (խափանումները) տեղի են ունենում սոսկ Բեն Գուրիոնի շրջանում, բայց այժմ պարզվել Է, որ նույն խնդրիներին ինքնաթիռները բախվել են (Կիպրոսի) Լառնակայում»,- մեջբերում Է ռադիոկայանը Իսրայելի Քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցչի խոսքը:

Ինչպես հունիսի 27-ին հայտնել Է Haaretz թերթը՝ վկայակոչելով ավիացիոն ճյուղի աղբյուրներ, վերջին ամսվա ընթացքում իսրայելացի շատ օդաչուներ հայտնել են թռիչքի ժամանակ արբնայակային ազդանշանի կորստի մասին: Իսրայելում GPS-ն օգտագործում են վայրԷջքի եւ վերթիռի ժամանակ, ինչպես նաեւ երկրի օդային տարածությունում օդագնացության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանի բժշկական երեք կենտրոն կհագեցվի գերժամանակակից սարքավորումներով

ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Սբ Աստվածամայր» և «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների նյարդավիրաբուժական բաժանմունքները և Չարենցավանի բժշկական կենտրոնը կհագեցվեն գերժամանակակից սարքավորումներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծը […]
Share
Instagram
Telegram