Թրամփը եւ Պուտինը Օսակայում կհանդիպեն հունիսի 28-ին. Սպիտակ տուն

MasterNews

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Օսակայում G20-ի գագաթնաժողովի ընթացքում հանդիպում կանցկացնեն հունիսի 28-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչը:

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ «Թրամփը եւ Պուտինը Օսակա քաղաքում հանդիպում կացնացնեն տեղական ժամանակով ժամը 14:00-ին»:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել Է, որ Պուտինը եւ Թրամփն Օսակայում առանձին հանդիպում կանցկացնեն հունիսի 28-ին՝ օրվա երկրորդ կեսին:

Զրույցը կարող Է տեւել մոտավորապես մեկ ժամ: Նրա խոսքով՝ ղեկավարներն իրենք են որոշում հանդիպման օրակարգը: Մինչ այդ Թրամփը պատմել Է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից իր ակնկալիքների մասին: «Ես շատ լավ զրույց կունենամ, բայց թե ես ինչ կասեմ՝ ձեր գործը չԷ»,- հայտարարել Է նա լրագրողներին Ճապոնիա մեկնելուց առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 26-ից 27-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք, այդ թվում՝ 1-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական […]
Share
Instagram
Telegram