Թայֆուն Է մոտենում G20-ի գագաթնաժողովի անցկացման վայրին. օդերեւութաբաններ

MasterNews

Այս տարեշրջանում երրորդ թայֆունն Է հունիսի 27-ին սկզբնավորվել Ճապոնիայի Սիկոկու կղզու Մուրոտո թերակղզու շրջանում, որը շարժվում Է երկրի Հոնսյու գլխավոր կղզու խաղաղօվկիանոսյան ափ, որտեղ Օսակա քաղաքում հունիսի 28-ին սկսվում Է Քսանի խմբի երկօրյա գագաթնաժողովը: Ինչպես հայտնել Է ազգային Օդերեւութաբանական վարչությունը, հունիսի 28-ին թայֆունը կանցնի այս քաղաքի մոտով եւ կմոտենա Տոկիոյին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչությունը նախազգուշացրել Է, որ Հոնսյու կղզու ընդարձակ շրջաններ կարող են վերածվել չափազանց ինտենսիվ տեղատարափների գոտու, որոնք կարող են հեղեղումներ ու սողանքներ առաջացնել: Արդեն հունիսի 27-ին Սիկոկո կղզու առանձին շրջաններում գրանցվել են մինչեւ 240 միլիմետր տեղումներ: Կյուսյու հարավարեւմտյան կղզում քամու պոռթկումների արագությունը գերազանցում Է վայրկյանում 27 մետրը: Թայֆունը կարող Է խնդիրներ ստեղծել «քսանյակի» գագաթնաժողովի անցկացման համար. մասնավորապես տրանսպորտային հաղորդակցության համար: Այդ կապակցությամբ հունիսի 27-ին Ճապոնիայի նախարարների կաբինետին առընթեր ստեղծվել Է ճգնաժամային շտաբ, որը միջոցառումներ Է մշակում ի դեպս արտակարգ հանգամանքների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վահե Գրիգորյանը չի մասնակցի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը, տեղեկացնում է ՍԴ կայքը։ Որոշումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ Վահե Գրիգորյանը «կանխակալ […]
Share
Instagram
Telegram