Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են մի ողջ զինանոց

MasterNews

Հունիսի 26-ին, ժամը 11.40-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նուբարաշենի կամրջի տակ իրեր է թողնում, խնդրում է՝ ոստիկան մոտենա:
Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը կամրջի վերջին հենասյան մոտ՝ խոտածածկ տարածքում, հայտնաբերել է պոլիէթիլենային երեք պարկ և պայուսակ, որոնց մեջ առկա էին երկու ինքնաձիգ, <<ՏՕԶ>> տիպի հրացան, վեց նռնակ, նռնակի երկու պայթուցիչ, ինքնաձիգի դատարկ հինգ փամփշտատուփ, տարբեր տեսակի 15 փամփուշտ, փամփուշտների մետաղյա փակ արկղ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կառավարությունը կավելացնի շտապօգնության բրիգադների թիվը

ՀՀ կառավարության որոշմամբ կավելացվի Հայաստանի Հանրապետության տարածքում սպասարկվող շտապ բժշկական օգնության ծառայություններ մատուցող բրիգադների թիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Շտապ բժշկական օգնություն» ծրագրին հավելյալ ֆինանսավորում հատկացնելու […]
Share
Instagram
Telegram