Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

MasterNews

Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրել Է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում Է հուլիսի 31-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին տարածվել Է Բրյուսելում:

«2019 թվականի հունիսի 27-ին Խորհուրդը Ռուսաստանի Էկոնոմիկայի առանձին սեկտորների նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկարացրեց մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը»,-նշվում Է փաստաթղթում: 2014 թվականին Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ Է սահմանել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների եւ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման կապակցությամբ: Սահմանափակիչ միջոցները քանիցս ընդլայնվել են ու երկարացվել: Կասեցվել են անայցագիր ռեժիմի եւ համագործակցության նոր բազային համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունները, սահմանվել Է ԵՄ-ի երկրներ ՌԴ-ի պաշտոնատար անձանց մուտքի արգելք եւ սառեցվել են նրանց ակտիվները, կիրառվել են առեւտրական, ֆինանսական ու ռազմական բնույթի սահմանափակիչ միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած նիստին

Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հունիսի 27-ին  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին: […]
Share
Instagram
Telegram