Բուրյաթիայում Ան-24 ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով կան զոհեր ու տուժածներ

MasterNews

Հունիսի 27-ի առավոտյան Բուրյաթիայում Ան-24 ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով տուժել Է 22 մարդ: Այդ մասին, ինչպես եղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի բշկական ծառայություններում:

«Ընդամենը այս պահի դրությամբ կա 22 տուժած, նրանցից 15-ին բուժօգնություն Է ցուցաբերվել, եւս յոթ հոգու հոսպիտալացրել են»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով զոհվել Է անձնակազմի երկու անդամ: Ընդամենն օդանավում եղել Է 46 մարդ, այդ թվում՝ անձնակազմի չորս անդամ: Ինչպես հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում, օդում խափանվել Է Ան-24 ինքնաթիռի շարժիչներից մեկը, Նիժնեանգարսկում վայրԷջքի ժամանակ ինքնաթիռը դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից:

«Արգելակելիս օդանավը բախվել մաքրիչ կառույցների հետ: Ճեղքելով արգելապատնեշը, ինքնաթիռը բռնկվել Է»,- նշել են ԱԻՆ-ում: Ներկայում հրդեհը մարված Է: Հաջողվել Է փրկել 44 մարդու:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հրազդան գետն աղտոտող ռեստորանները կպատժվեն օրենքով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը Հրազդան գետի աղտոտման պատճառների ու հետեւանքների մասին խոսելիս ասել է, որ Հրազդանը Երեւան […]
Share
Instagram
Telegram