Ավան Առինջում հայրը, անտեսելով դատարանի օրինական վճիռը, երեխային չի վերադարձնում մորը

MasterNews

Երևանի Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի 1/3 շենքի բնակիչն իր երեք տարեկան երեխային առևանգել է երեխայի մորից ու անտեսելով դատարանի օրինական վճիռը՝ չի վերադարձնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց երեխայի մորաքույր Անուշ Բոյաջյանը:

«Հայրը երեխային քույրիկիցս առևանգել է, մեկ տարի պահել է երեխային, առանց որևէ մեկի հետ տեսակցության թույլտվության: Դատարանի վճռով, ԴԱՀԿ-ով, ոստիկանությունով եկել ենք, որ երեխային վերցնենք, չեն տալիս: Երեխայի տատիկը խոչընդոտ է հանդիսանում: Դրա համար գոյություն ունի ոստիկանություն, որպեսզի սաստի, երեխային կարողանանք օրինական վճռով վերցնել: Իրենք ընտանիքի անդամներով հարվածում են ԴԱՀԿ-ի աշխատակիցներին: Ինչ է, թե եկել է Ավան համայնքի ոստիկանությունը, իրենց ընկերական շրջապատն է, ոչինչ չեն անում, ասում են, եթե կարող եք, վերցրեք երեխային»,- ասաց Բոյաջյանը:

Երեխայի մորաքույրը նշեց, որ իրավիճակը լարված է հունիսի 27-ի ժամը 15:00-ից:

«Սենյակում փակել են դուռը երեխայի ու երեխայի մոր վրա, և չեն թողնում տանից դուրս գան ու սթրեսի են ենթարկում: Արդեն ժամը 15:00-ից այստեղ ենք, ոստիկանությունը որևէ կերպ չի միջամտում»,- նշեց Անուշ Բոյաջյանը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից փորձեցինք պարզել, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ոստիկանությունը: Մեր հարցին ի պատասխան` Ահարոնյանը նշեց, որ նման դեպքերում ոստիկանության աշխատակիցները պահպանում են հասարակական կարգը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Եղանակը՝ հունիսի 28-ին

Հանրապետության տարածքում հունիսի 28-ին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 […]
Share
Instagram
Telegram