ԱՄՆ-ն մեծացնում է ֆինանսական օգնությունը Հայաստանին

MasterNews

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ 2019-ի մայիսի 8-ին ստորագրված «Ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 12 փոփոխությունը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է.

«Ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի ձեւավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանը օժանդակություն տրամադրելու նպատակով 2010թ. օգոստոսի 6-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը:

Այնուհետեւ, ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով մշակվել եւ 2010-2018թթ. ընթացքում ստորագրվել են վերոնշյալ համաձայնագրի փոփոխություններ թիվ 1-12-ը:

Ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության եւ ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո:

Ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 73,255 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 12 փոփոխությամբ նախատեսվում է լրացուցիչ 7,449 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության  ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը:

Արդյունքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի շրջանակներում կկազմի 80,7 մլն ԱՄՆ դոլար:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վրաստանը պատրաստ է ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցում Հայաստանին տրամադրել խորհրդատվություն

Վրաստանը մեծապես կարևորում է Հայաստանի պատրաստակամությունը՝ ակտիվացնելու վիզային ռեժիմի ազատականացման համար Եվրամիության հետ աշխատանքները: Վրաստանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած տիպի խորհրդատվություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի և Վրաստանի […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram