Ամերիկահայ բարերար Արա Թովմասյանը լվանում է Երևանի մանկական երկաթուղու տարածքի արձանները

MasterNews

Բարերար Արա Թովմասյանը, որը ավելի քան երեսուն տարի ապրում է Հայաստանի սահմաններից դուրս` ԱՄՆ-ում, սեփական նախաձեռնությամբ լվանում է Երևանի մանկական երկաթուղու փոշու մեջ կորած արձանները` փորձելով կենդանացնել, նոր գույն ու փայլ հաղորդել դրանց:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում Թովմասյանը պատմեց, որ երկար տարիների ընդմիջումից հետո 2017 թվականին է վերադարձել Հայաստան և տեսել, որ քաղաքը շատ տխուր է, կորցրել է իր վարդագույն դիմագիծը:

«Մի առիթով եղբորս թոռներին բերեցի Երևանի մանկական երկաթուղի: Ավաղ, այստեղ նույնպես տխուր էր, արձանները փոշոտ են, երեխաներին չեն հետաքրքրում, ոչինչ չեն ասում նրանց: Որոշեցի կազմակերպել այս ակցիան ու լվանալ այգու արձանները` բնականաբար իմ նախաձեռնության մասին խոսելով այգու տնօրինության հետ»,-նշեց Թովմասյանը:

Նա ասաց, որ այն սարքը, որով լվանում է արձանները, ձեռք է բերել ԱՄՆ-ից: Այն նախատեսված է քարերը, արձանները լվանալու համար ու չի կարող վնասել հուշարձանները: Թովմասյանի խոսքով` այգում մոտավորապես յոթ արձան կա: Արա Թովմասյանն ու իր աջակից Արմանը փորձելու են մեկ օրվա ընթացքում լվանալ դրանց մեծ մասը:

«Եթե նախաձեռնությունը խրախուսվի, հնարավոր է լվանանք նաև այլ այգիների անմխիթար վիճակում գտնվող արձաններ: Շատ եմ ուզում, որ քաղաքը վարդագույն տեսք ունենա: Նախորդ տարվա հեղափոխությունից հետո մարդկանց դեմքի արտահայտությունը պայծառացել է, իսկ ինչո՞ւ  քաղաքը չպայծառանա»,-ընդգծեց Թովմասյանը:

Նա հավելեց, որ հայաստանցիներից մեկն է, պարզապես ժամանակավոր այլ երկրում է ապրում: «Ասում են` Ամերիկան հնարավորությունների երկիր է, բայց ես տղայիս էլ եմ կոչ անում գալ Հայաստան, քանի որ Հայաստանն էլ է հնարավորությունների երկիր դարձել: Պետք է ներդրումներ անել մեր երկրում ու հարստացնել այն»,-եզրափակեց Թովմասյանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հանցավոր մշակույթ եւ հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու ՔՕ-ում. Բադասյան

Խոսքը Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագծի մասին է, որով հանցավոր մշակույթ եւ հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու: Այս […]
Share
Instagram
Telegram