Քանաքեռ Զեյթունում համայնքից էժան հող է գնվել և վերավաճառվել 247 անգամ թանկ

MasterNews

Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում համայնքից էժան հող է գնվել, իսկ մեկ տարի անց այն 247 անգամ ավելի գումարով է վաճառվել: Երևանի ավագանու նիստում այսօր նման հայտարարություն արեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք շատ հետաքրքիր դեպք ունեինք երեկ, որ դատախազությունից մեզ նամակ եկավ: Շատ հետաքրքիր նախագիծ էին բերել, և այդ նախագծին զուգահեռ դատախազությունից գրություն է եկել: Խոսքը Քանաքեռ-Զեյթունի մասին է, այնտեղ հողատարածք է 1 մլն 200 հազար դրամով գնվել, այնուհետև մեկ տարի անց՝ 2007 թվականին 247 մլն դրամով վաճառվել է: Այսինքն՝ համայնքից գնվել է 1 մլն 200 հազարով, մեկ տարի անց 247 մլն-ով վաճառվել է արդեն բարեխիղճ գնորդի, և այդպես ավարտվել է այս գործընթացը: Հետո 2016 թվականին նորից ինչ-որ քրեական գործ է բացվել, ես էլ զարմացա, որ գործ էին բացել, հետո պարզվեց, որ քրեական գործը բացել էին, որ փակեն, որովհետև 10 տարին անցել էր: Եվ հիմա այս նախագիծը եկել է, մենք դատախազությունից ունենք պատասխան, ասում է՝ մենք անելիք չունենք, որովհետև 10 անցել է, մենք ոչ ոքի չենք կարող բռնել, բայց դուք էդ հողը հետ վերցրեք իրենցից»,- ասաց Հայկ Մարությանը:

Ըստ քաղաքապետի՝ փաստորեն այսօր կա բարեխիղճ գնորդ, ով լավ նախագիծ է ներկայացրել, ուզում է կառուցել այդ շենքը, բայց քաղաքապետարանն ասում է՝ «մի րոպե տեսնենք, էդ հողը ձերն է, թե ձերը չէ»:

Հայկ Մարությանն ասաց, քանի որ դատախազությունն ասում է, որ անելիք չունի այստեղ, քաղաքապետարանը պետք է փորձի մաքսիմալ արագ այս հարցին լուծում տալ, որովհետև կառուցապատողը սպասում է:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Արմենիա» ավիաընկերությունն ստացել է Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերի թույլտվություն

«Արմենիա» ավիաընկերությունն ռուսական կողմից ստացել է Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն: Ինչպես տեղեկացրեց  ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը, այժմընթանում են նոր ՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում […]
Share
Instagram
Telegram