Վրաստան թռիչքների արժեքը մեկ երրորդով աճել է ուղիղ չվերթների արգելումից հետո

MasterNews

Ռուսաստանի քաղաքներից Վրաստան տոմսերի պահանջարկը կիսով չափ կրճատվել Է ավիաչվերթների արգելումից հետո, ըստ որում նստափոխմամբ թռիչքի նվազագույն արժեքն այժմ մեկ երրորդով ավելի Է, քան ուղիղ չվերթներինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Տուտու.ռու. ճանապարհորդությունների ծառայության հետազոտությունը:

«Ինչպես ցույց Է տվել հունիսի 21-ից հետո Ռուսաստանի բոլոր քաղաքներից Վրաստան ավիատոմսերի որոնողական հարցումների վերլուծությունը, հուլիսի 1-ից մինչեւ 7-ը մեկնաթռիչքով ամենաԷժան ուղիղ թռիչքի միջին գինը կազմում Է 7 079 ռուբլի, իսկ նստափոխմամբ՝ 9 462 ռուբլի: Այսպիսով, Վրաստան միջին չեկն աճել Է մեկ երրորդով (34 տոկոսով): Տոմսերի պահանջարկը, նախնական տվյալներով՝ նվազել Է ավելի քան կիսով չափ»,- հունիսի 26-ին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սեպտեմբերից կներդրվի էլեկտրոնային օրագիր. դրանից օգտվել, թե չէ, կորոշեն ծնողն ու դպրոցը

Կառավարության այսօր ընդունած որոշումներից մեկի համաձայն, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին (ԿՏԱԿ) կտրամադրվի մոտ 27 միլիոն դրամ: Դա հիմնավորվում է դպրոց ընդունվողների էլեկտրոնային հայտագրման եւ կրթության […]
Share
Instagram
Telegram