Սամվել Ալեքսանյանի ընտանիքից հետ կվերցվի նախկին մանկապարտեզի շենքը

MasterNews

Նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքից հետ կվերցվի նախկին մանկապարտեզի շենքը: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Ժամանակին մանկապարտեզի շենքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագանու որոշմամբ անհատույց տրամադրվել էր Ալեքսանյանների ընտանիքին:

Փոխքաղաքապետն ասաց, որ հունիսի 30-ին ծանուցման ժամկետը լրանում է, և Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծում է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին:

http://lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայկ Մարությանն առաջարկել է քննարկել Երևանում երթեւեկության արագության շեմը նվազեցնելու հարցը

Ես առաջարկում եմ քննարկել Երեւանում երթեւեկության արագության շեմը 60 կմ/ժամից 50 կմ/ժամ նվազեցնելու հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ […]
Share
Instagram
Telegram