Նավթի գներն աճել են

MasterNews

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.93%-ով և կազմել 58.98 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.23%-ով և կազմել 66.00 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

http://armenpress.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության լայն հնարավորություններ են բացվում

«Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը 40 միլիոն դոլարով ավելացնելու մասին կոնգրեսական Սփիրի առաջարկը, որն ընդունվեց ձայների զգալի մեծամասնությամբ, ինչպես նաեւ կոնգրեսական Փալոնի ներկայացրած հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության […]
Share
Instagram
Telegram