Մոսկվան ԱՄՆ-ին եւ Իրանին կոչ Է անում հետ քաշվել վտանգավոր սահմանագծից. Լավրով

MasterNews

Մոսկվան Վաշինգտոնին եւ Թեհրանին համոզում Է տարաձայնությունները կարգավորել երկխոսության միջոցով:

Հունիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ամերիկացի եւ իրանցի գործընկերներին համոզալու ենք, որ անհրաժեշտ Է հետ քաշվել այդ վտանգավոր սահմանագծից եւ սկսել հակասությունները կարգավորել քաղաքակիրթ երկխոսության միջոցով:

Անշուշտ, դա ենթադրում Է վերջնագրերի, պատժամիջոցների եւ շանտաժի քաղաքականության դադարեցում»,- ընդգծել Է նախարարը:

Լավրովը նշել Է, որ Իրանի շուրջը հնարավոր ռազմական սցենարը կարող Է կործանարար դառնալ եւ միջազգային ճգնաժամ հարուցել: «Դա կործանարար կլինի թե՛ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի եւ թե՛ Հյուսիսային Աֆիկայի համար: Դա միջազգային ճգնաժամ կլինի»,- եզրափակել Է Լավրովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սամվել Ալեքսանյանի ընտանիքից հետ կվերցվի նախկին մանկապարտեզի շենքը

Նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքից հետ կվերցվի նախկին մանկապարտեզի շենքը: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Ժամանակին մանկապարտեզի շենքը Մալաթիա-Սեբաստիա […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram