ՃՏՊ Իսակովի պողոտայում. կա տուժած

MasterNews

Հունիսի 26-ին, ժամը 10:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 22 հասցեում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Գ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին՝ վնասելով այն և հայտնվել շինարարական հրապարակում։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիների ուժերով վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից, փակվել է գազի բալոնի փականը: Շտապօգնության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թբիլիսիում բախումների հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ է ստացել Վրաստանի քաղաքացի հայ

Թբիլիսիում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։ […]
Share
Instagram
Telegram