ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած (ֆոտո)

MasterNews

Հունիսի 26-ին, ժամը 13:05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1986 թ.) և «ԶԻԼ» (վարորդ՝ Ս.Հ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները Հ.Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քրեակատարողական ծառայողներին կհատկացվի ավելի որակյալ հանդերձանք

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայողներին նոր, ավելի որակյալ ու հարմարավետ հանդերձանք կտրամադրվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշման նախագծի ընդունման հարցն ընդգրկված է կառավարության հունիսի 27-ի նիստի օրակարգի […]
Share
Instagram
Telegram