Ճապոնիայում 115 հազար մարդ տարահանման ցուցում Է ստացել հեղեղումների սպառնալիքի պատճառով

MasterNews

Ճապոնիայի Օկինավա հարավային կղզու Ուրասոե քաղաքի շուրջ 115 հազար բնակիչներ հունիսի 26-ին շտապ տարահանման հանձնարարական են ստացել տեղատարափ անձրեւների հետեւանքով սողանքների եւ թայֆունների սպառնալիքի պատճառով: Ինչպես հայտնել Է NHK հեռուստաալիքը, մարդկանց կոչ են անում պատսպարվել դպրոցների եւ մունիցիպալ հիմնարկությունների շենքերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օկինավա կղզում այժմ սաստիկ անձրեւներ են տեղում, որոնց պատճառը մոտեցող թայֆունն Է: Ճապոնիայի Օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ այն ձեւավորվում Է Ֆիլիպիններից արեւելք ընկած գոտում եւ շուտով կշարժվի դեպի հյուսիս — արեւելք՝ Ճապոնիայի կողմը: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ թայֆունն արդեն հունիսի 27-ի երեկոյան կարող Է հասնել խաղաղօվկիանոսյան ափ Ճապոնիայի հարավ — արեւմուտքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թույլ չենք տալու մարդասպանների հերոսացման նոր դեպքեր. ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում...

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները վեհաժողովի ամառային նստաշրջանին զուգահեռ ընթացող հարակից միջոցառումների ընթացքում հակադարձել են ադրբեջանական կեղծ տեղեկություններին և ստահոդ հայտարարություններին: «Արմենպրես»—ի հաղորդմամբ, Ազգային ժողովի «Իմ քայլը» […]
Share
Instagram
Telegram