Հոլանդացի հարձակվողը տեղափոխվեց Արարատ-Արմենիա

MasterNews

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հայտարարեց հերթական տրանսֆերի մասին: Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմը համալրել է 31-ամյա հոլանադացի ֆուտբոլիստ Ֆուրջել Նարսինգը:

Նարսինգը խաղում է հարձակման եզրում՝ հիմնականում հանդես գալով ենթահարձակվողի կամ հարձակվողի դիրքում: Կարիերայի ընթացքում պաշտպանել է «ԱԶ Ալկմար», «Վոլենդամ», «Ցվոլե», «Կամբուր» և մի շարք այլ ակումբների գույներ:

«Ցվոլեի» կազմում դարձել է հոլանդական Երկրորդ լիգայի չեմպիոն ու երկրի գավաթակիր:

«Արարատ- Արմենիա» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Դե Գրաֆսհապից», որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հիմա ո՞վ է ՍԴ նախագահը՝ Վահե Գրիգորյա՞նը, թե Հրայր Թովմասյանը

Սահմանադրության անցումային դրույթները վիճահարույց են, «անդամներ, դատավորներ», այս եզրույթները պետք է դեռևս բացահայտվեն բոլորիս համար: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր, […]
Share
Instagram
Telegram