Հայ և ռուս մաքսային ծառայողները համատեղ ուսումնավարժություն են անցկացրել

MasterNews
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ Է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՌԴ դաշնային մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ համատեղ հերթական ուսումնավարժությունն են անցկացրել: Իրական պայմաններին մոտ իրավիճակներում Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայողները փոխանակել են թմրանյութերի անդրսահմանային ապօրինի շրջանառության կանխման գործնական փորձը: Ուսումնավարժությունն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեկնել են Մոսկվա, իսկ երկրորդ փուլի ժամանակ ռուս գործընկերներն են ժամանել Երևան: Ըստ սցենարի` օդանավակայանից մինչև հասցեատեր թմրանյութի տեղափոխման ամբողջական շղթան բացահայտվել է գործընկեր երկրների միջև միջազգային վերահսկելի մատակարարման շրջանակներում տեղեկատվության փոխանակման շնորհիվ: Միջոցառմանը ներգրավված են եղել նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի ու հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները:

Պարբերական ուսումնավարժությունների միջոցով Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդները:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ուկրաինայում հուլիսի 1-ին կսկսվեն ԱՄՆ-ի հետ համատեղ Sea Breeze 2019 զորավարժությունները

Sea Breeze 2019 միջազգային ուկրաինա-ամերիկյան զորավարժությունները հուլիսի սկզբին կանցկացվեն Դանուբ գետում եւ Սեւ ծովում, ինչպես նաեւ ցամաքում եւ օդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել […]
Share
Instagram
Telegram