Հայկ Մարությանն առաջարկել է քննարկել Երևանում երթեւեկության արագության շեմը նվազեցնելու հարցը

MasterNews

Ես առաջարկում եմ քննարկել Երեւանում երթեւեկության արագության շեմը 60 կմ/ժամից 50 կմ/ժամ նվազեցնելու հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հայտնում է news.am-ը:

«Չեմ կարծում, որ արագության իջեցումը կխոչընդոտի երթեւեկությանը, որովհետեւ ես շատ են տեսել, որ ոմանք արագ վարելով գնում են, հետո կարմիրի տակ հավասարվում ես իրենց ու մտածում՝ եղբայր, ոնց որ թե շտապում ես, բայց շատ հեռու չես գնա, եթե չես պատրաստվում կարմիրի տակով անցնել: Այսինքն 50-ի տակ կգնաս, թե 80-ի, կարմիր լույսը հավասարեցնում է բոլորին»,-ասաց Մարությանը:

Շատ քաղաքներում նվազեցրել են շարժման արագությունը: Եթե մենք պատրաստ ենք դրան, այո 60 կմ/ժամը պետք է իջնի 50: Ինձ համար զարմանալի է, որ 8 գծանոց լայն փողոցում կա չկարգավորվող անցում եւ միաժամանակ 70 կմ/ժամ արագության թույլտվություն: Այստեղ ոչ մի տրամաբանական բան չկա»,-ընդգծեց քաղաքապետը:

Նա հավելեց, որ ինքը շաբաթ-կիրակի մոնիտորինգ է անում եւ տեսնում, որ շատ դեպքերում մարդիկ չեն օգտվում վերգետնյա կամ ստորգետնյա անցումներից. «Եթե մենք ամբողջ քաղաքը պատենք վերգետնյա եւ ստորգետնյա անցումներով, ես ձեզ վստահեցնում եմ, որ խնդիրը չի լուծվի, որովհետեւ մարդիկ գերադասում են անցնել ուղիղ եւ արագ: Պետք է լինի մունիցիպալ ոստիկանություն, որը վերգետնյա եւ ստորերկրյա անցումների մոտ թույլ չտա փողոցով անցնել»:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վիետնամ, ապա Սինգապուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-6-ին մեկնում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ), իսկ հուլիսի 7-9-ը՝ Սինգապուրի Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված է 16 մարդ: […]
Share
Instagram
Telegram