Կոնգրեսականներն առաջարկել են արգելել Թրամփին` ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ

MasterNews

Ամերիկացի կոնգրեսականներ Ռո Հաննան, Մեթ Հեթցը եւ Էնթոնի Բրաունն առաջարկել են ուղղում մտցնել ԱՄՆ-ի ռազմական բյուջեում, որը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չի տա ֆինանսական միջոցներն օգտագործել առանց Կոնգրեսի հավանության Իրանին հարված հասցնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նախագահ Թրամփը միտումնավոր ու հապճեպորեն մեզ տանում Է Իրանի հետ հակամարտության, ինչը հղի Է Մերձավոր Արեւելքում նոր պատերազմի սանձազերծմամբ»,- ասված Է Բրաունի հայտարարության մեջ: Նա հիշեցրել Է, որ ԱՄՆ-ի ռազմավարությունը հանգում Է այն բանին, որ Իրանը բերվի բանակցությունների սեղանի շուրջ եւ նրան հնարավորություն չտրվի միջուկային զենք ստանալ: Բրաունի կարծիքով, Թրամփի կողմից ստեղծված մթնոլորտում այդ մասին մոռացել են ինչպես կոնգրեսականները, այնպես Էլ սովորական ամերիկացիները: Հաննան նշել Է, որ անցած շաբաթ Թրամփը Իրանին հարվածը կանգնեցրեց դրանից մի քանի րոպե առաջ: Այդ հարվածը ԱՄՆ-ին կներքաշեր «տրիլիոն դոլար արժողությամբ եւս մեկ պատերազմի մեջ Մերձավոր Արեւելքում»՝ հակառակ նախագահի նախընտրական խոստումների, հավելել Է նա: Հեթցի հայտարարության մեջ ասված Է, որ «ոչ սահմանադրական, անվերջ պատերազմները Մերձավոր Արեւելքում ոչ թե ուժեղացնում, այլ ավելի են թուլացնում Ամերիկան»: Նա ընդունել Է, որ Միացյալ Նահանգները պետք Է ուժ դրսեւորի Իրանի նկատմամբ, բայց ռազմական ցանկացած գործողության վերաբերյալ որոշումը պետք Է ընդունի Կոնգրեսը սահմանադրական հիման վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտեցին 25-ամյա աղջկա սպանությունը

Հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց սավանով […]
Share
Instagram
Telegram