«Կոմերսանտը» հայտնել Է Վրաստանից ՌԴ գինիների ներմուծման հնարավոր արգելքի մասին

MasterNews

Պետական մարմիններն սկսել են առեւտրական ցանցերից տեղեկատվություն հավաքել Ռուսաստանի խանութներում վրացական գինիների բաժնի վերաբերյալ, ինչը կարող Է վկայել, որ ՌԴ դրանց ներկրման արգելք Է պատրաստվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Կոմերսանտ» թերթը: Խոշոր մթերային ընկերության բարձրաստիճան կառավարիչը հրատարակությանը պատմել Է, որ այդ տվյալները հավաքում Է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը:

Մանրածախ առեւտրի շուկայում «Կոմերսանտի» զրուցակիցը հավաստել Է այդ տեղեկատվությունը: Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների սրման ֆոնին «Ռոսպոտրեբնադզորը» հունիսի 24-ին հայտնել Է Վրաստանից ՌԴ ներմուծվող գինիների եւ այլ ոգելից խմիչքների որակի վերահսկողության խստացման մասին: Գերատեսչության պնդմամբ՝ դա կապված Է դինամիկայում վրացական ալկոհոլի որակի վատացման հետ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ճապոնիայում 115 հազար մարդ տարահանման ցուցում Է ստացել հեղեղումների սպառնալիքի պատճառով

Ճապոնիայի Օկինավա հարավային կղզու Ուրասոե քաղաքի շուրջ 115 հազար բնակիչներ հունիսի 26-ին շտապ տարահանման հանձնարարական են ստացել տեղատարափ անձրեւների հետեւանքով սողանքների եւ թայֆունների սպառնալիքի պատճառով: […]
Share
Instagram
Telegram